четверг, 5 января 2012 г.

,,Մանկության հուշեր,,

Ես քայլում եմ միայնակ
Անծանոթ փողոցներով
Եվ հուշերն արթնանում են
Իմ մտքում:

Ու հիշում եմ այն այգին
Եվ սիրուն էր թթենին
Հարազատ բարի քաղաքում:
Եվ կարծես այսօրվա պես
Ես տեսնում եմ բոլորին
Ու տները՝ հարազատ փողոցի:

Ախ, հուշեր, անմոռաց հուշեր
Դուք անվերջ իմ սրտում եք,
Ախ, հուշեր, անմոռաց հուշեր,
Մանկության հուշեր:

Հեռավոր այս ափերում
Ես իմ բախտն եմ որոնում
Պտտվում է անիվը իմ կյանքի,
Բայց շեփորն իմ հոգու
Մեղեդի է նվագում, մեղեդի
Իմ այն հուշերի:

Եվ քամին իմ մանկության
Շշնջում է ականջիս
Դու դարձրիր հարազատ քո ափերին:

Ախ, հուշեր, անմոռաց հուշեր
Դուք անվերջ իմ սրտում եք,
Ախ հուշեր, անմոռաց հուշեր
Մանկության հուշեր:

Եվ քամին իմ մանկության
Շշնջում է ականջիս
Դու դարձրիր քո հարազատ ափերին:


Ախ, հուշեր, անմոռաց հուշեր
Դուք անվերջ իմ սրտում եք,
Ախ հուշեր, անմոռաց հուշեր
Մանկության իմ թանկ, վառ հուշեր:

Ախ, հուշեր, հուշեր....




Комментариев нет:

Отправить комментарий