суббота, 17 декабря 2011 г.

,,Մենախոսություն,,

Քարակործան ժամանակի քամին,
Գուցե մի օր տանի իմ երգը այս
Ու դարերի բացված դռներն
Ինձ էլ տանեն անվերադարձ:

Բայց խաչերից մնա հավատք,
Կեղծ կուռքերից մնա փոշի,
Ասպետներից մի հուշ պայծառ,
Հին քաղաքին մի լուռ գիշեր
Ու երգ հույսի:

Իսկ ասպետներն այսօր լռել են,
Մատնել գիշերն անտերության,
Հիմա ուրիշ բարքեր են
Քաղաքը հիվանդ է լրբությամբ:
Հիմա ուրիշ խաղեր են տալիս
Ներքևից ու վերևից:

Ցերեկն արդեն ծախել են
Գոնե թողեք գիշերն ինձ,
Գոնե թողեք գիշերը,
Որ երգերից ես արթնանամ:
Գոնե թողեք գիշերը,
Որ աստղերին ես մոտենամ:

Թեկուզ խրտնած քաղաքը
Պոռնիկներին դարձավ անկյուն,
Ես կփնտրեմ իմ երգը
Աստղաշփոթ քո երկնքում:

ԳԻՇԵՐ, ես քո պահակն եմ
Հավերժ աստղիդ անցվոր վկան:
Ես հասարակ մի երգահան եմ,
Որ պիտ երգեմ, ջնջվեմ, գնամ:

Թեկուզ խամրի իմ ճիչը
Կամ էլ մնա երգից մի հանգ,
Ես կաղոթեմ, որ կա այդ ՔԻՉԸ
Գիշերներով երգված մի կյանք:

Իսկ ասպետները լռել են
Մատնել գիշերն անտերության
Հիմա ուրիշ բարքեր են
Քաղաքը հիվանդ է լրբությամբ:



Комментариев нет:

Отправить комментарий