четверг, 17 марта 2011 г.

Ա՜խ, ռո՜ք, ռո՜ք...


Ա՜խ, ռո՜ք, ռո՜ք, ստիպում ես շարժել գլուխներ, թափահարել մազեր, ստեղծել գժոտ պահեր, կատարել մե՜ծ թռիչքներ....
Ռոքի մասին անսահման կարելի խոսել, բայց ես չեմ ուզում սահմանումներ անել, գիտական մոտեցումներով ասել՝ ինչ բան է իրենից ներկայացնում երաժշտական այս ժանրը, ուղղակի ուզում եմ  կիսվել մի երևույթի մասին, որ ինձ հոգնեցրել է արդեն....ընկերներիս մեծ մասը չի ընդունում այս ժանրը, բնականաբար, որովհետև չեն ստանում նորմալ ինֆորմացիա կամ էլ ընկալման հարց է այստեղ...կարծում են ռոք լսողները խելագարներ են...հոգնել եմ այս հարցերից. ,,ի՞նչ ես գտել ռոքի մեջ,, կամ ,,ռոքը քեզ լրիվ տարելա, տես վերջում չգժվես հա,, կամ ,,club ես գնու՞մ, գժերով հավաքվում եք,,...ուղղակի զայրացնում է այս ամենը ինձ...ո՜նց կուզեի բոլորին արանժիրովկա անեի...
Ժողովո՛ւրդ, ռոքը երաժշտական ժանր է` իր ուղղություններով, և յուրաքանչյուրն իր ձևով է ընկալում, իհարկե, ինչպես յուրաքանչյուր երևույթ, ռոքն էլ ունի իր դրական և բացասական կողմերը...Ռոքի հոգեբանական ազդեցությունը շատ տարբեր է, ինչպես ինքն է, և ինչպես իր երկրպագուներն են...Մեկի մոտ կարող է առաջացնել էմոցիոնալ լարվածություն, երկրորդի մոտ` ներքին հոգեբանական ազատություն, անջատում ամեն ինչից, երրորդի մոտ` թեթևության զգացումներ և այլն...Ռոքը ոչ միայն երաժշտական ուղղություն է, այլ նաև երիտասարդական կուլտուրա, շփման միջոց  երիտասարդության համար...Ռոքի յուրահատկությունը դա նրա ,,զվուկի,, ուժի մեջ է: Շնորհիվ հզոր էլեկտրոնային ,,ուսիլիտելների,, երաժշտությունը ինտերիորիզացվում  է ոչ միայն սլուխով, այլ ամբող մարմինը ռեզոնատրի դեր է կատարում...
Սիրում եմ ռոքը. այն ինձ ուժեղ մարդ է դարձնում, իմունիտետի դոզաչափ է, որով ես պայքարում եմ կյանքի պրոբլեմների դեմ,...ինձ համար դրականն այն է, որ, լինելով հանգիստ մարդ, այն ինձ դարձնում է մի քիչ ադրենալինոտ անհանգիստ...ունեմ ընկերներ, որոնց հետ շփվում եմ ռոքային լեզվով, նրանք ինձ կհասկանան, և ինձ թվում է` կհաստատեն վերոնշյալը, իսկ սա իմ սիրելի խմբերից մեկն է, որ հիմա լսում եմ...

Комментариев нет:

Отправить комментарий