вторник, 22 марта 2011 г.

ԿԱՆԳ ԱՌ, ԵՐԿԻՐ...


Չեմ սիրում ֆանտաստիկ պատմություններ, բայց սա դուր եկավ ինձ...


Անգլիացի հայտնի գրող Հերբերտ Ուելսը մի ֆանտաստիկ պատմվածք ունի այն մասին, թե ինչպես էր մի ոմն գրասենյակային ծառայող հրաշքներ գործում: Մի շատ կարճամիտ երիտասարդ բախտի բերմամբ օժտվել էր զարմանալի շնորհքով.հենց որ նա որևէ ցանկություն էր հայտնում, դա իսկույն կատարվում էր:Եվ մի օր նա որոշում է կանգնեցնել երկիրը: Նա կանգնեց հրամայական դիրքով, թևերը տարածեց աշխարհի վրա և հանդիսավոր ձևով արտասանեց.
- Կա'նգ առ, Երկիր: Մի' պտտվիր:
Նա չէր հասցրել ավարտել իր խոսքը, իսկ ընկերները արդեն թռչում էին տարածության մեջ`րոպեում մի քանի դյուժին մղոն արագությամբ:
Չնայած դրան, նա շարունակում էր մտածել: Մի վայրկյանից էլ պակաս ժամանակում նա հասցրեց և' մտածել, և' ինքն իրեն ասել հետևյալ ցանկությունը.
-Ինչ էլ լինի, թող ես մնամ կենդանի և անվնաս:
Չի կարելի չընդունել, որ նա այդ ցանկությունը ժամանակին հայտնեց:Եվս մի քանի վայրկյան, և նա ընկավ ինչ-որ նոր դուրս թափված հողի վրա, իսկ նրա շուրջը, ոչ մի վնաս չտալով նրան, սլանում էին քարեր, շենքերի բեկորներ, տարբեր տեսակի մետաղե առարկաներ:
Ֆոտերինգեյը փորձեց ոտքի ելնել, բայց պարզվեց, որ դա միանգամայն անհնար է, և այդ պատճառով նա սկսեց չորեքթաթ առաջ շարժվել, բռնելով քարերից ու հողի ցցվածքներից: Գնալու տեղ չկար, շուրջն ներկայացնում էր համատարած ավերածության պատկեր:
Ֆոտերինգեյը հասկացավ, որ իր կատարած հրաշագործությունն հաջող չէր: Այդ պատճառով նրա մեջ խոր զզվանք առաջացավ բոլոր հրաշքների հանդեպ, և նա ինքն իրեն խոստացավ այլևս հրաշքներ չգործել: Բայց սկզբում պետք էր ուղղել իր ստեղծած դժբախտությունը:
Այդ դժբախտությունը փոքր չէր: Փոթորիկը մոլեգնում էր, փոշու ամպերը ծածկեցին Լուսինը, և հեռվում լսվում էր մոտեցող ջրի աղմուկը: Ֆոտերիգեյը կայծակի լույսով տեսավ ջրի մի հսկայական պատ, որը սարսափելի արագությամբ մոտենում էր այն տեղին, որտեղ ինքը պառկած էր: Նա դարձավ վճռական:



-Կանգնի'ր,-բացականչեց նա, դիմելով ջրին:-Այլևս ո'չ մի քայլ:
-Հանկարծ էլի որևէ իրարանցում չսարքեմ,-մտածեց նա և հետո ասաց.
-Նախ և առաջ, հենց որ կատարվի այն ամենը, ինչ որ ես հիմա կհրամայեմ, թող ես կորցնեմ հրաշքներ գործելու ունակությունս և լինեմ այնպիսին, ինչպես ՍՈՎՈՐԱԿԱՆ մարդիկ են: Հրաշքներ պետք չեն: ՇԱՏ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԽԱՂ Է: Իսկ երկրորդը` թող ամեն ինչ առաջվա նման.նույն քաղաքը, նույն մարդիկ, նույն տները և ես ինքս էլ թող լինեմ նույնը,ինչ որ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ ԷԻ...

Комментариев нет:

Отправить комментарий